ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Ասկերանի բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ռուս ռազմական բժիշկներն անցած մեկ օրում ավելի քան 20 հիվանդի օգնություն են ցուցաբերել Արցախի Ասկերանի շրջանի հեռավոր բնակավայրերում:

Այս մասին դեկտեմբերի 8-ին հայտնել են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից:

Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ռուս խաղաղապահները բազմաֆունկցիոնալ բժշկական թիմեր են ձևավորել՝ Արցախի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքը կազմակերպելու համար:

Բազմաֆունկցիոնալ բժշկական թիմերում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հոգեբաններ, որոնք օգնություն են տրամադրում հեռավոր գյուղերի և մարզերի բնակչությանը:

Հիմնական խնդիրները, որոնցով մասնագետներին են դիմում տեղացիները, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման և ատամնաբուժական օգնության ապահովման հետ:

Սստորաբաժանումներում ընդգրկված են ավելի քան 60 մասնագետներ, այդ թվում՝ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-վերակենդանացման մասնագետներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս