
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ ուժային կառույցների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Քննարկվել է ստեղծված իրավիճակում երկրի ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող օրակարգային հարցերի լայն շրջանակ: Դրանց համալիր լուծման գործնական առաջարկները կիրակաացվեն ըստ առաջնահերթությունների, ուստի որոշում է կայացվել նույն կազմով պարբերաբար և հաճախակի հանդիպումները շարունակելու: