Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ անելու մասին որոշումներ է ստորագրել.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Հայկ Սիմոնյանի դիմումը՝

1. Հայկ Մովսեսի Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության դիմումների քննարկման, ընթացքի ապահովման և խորհրդատվության բաժնի պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-11-Ղ3-1)։

2. Հայկ Մովսեսի Սիմոնյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:




Լրահոս