Ավագ լեյտենանտը ոչնչացրել է հակառակորդի 6 տանկ ու 4 հրամանատարական դիտակետ․ հերոսական դրվագներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է նոր հերոսների և նրանց սխրագործությունների մասին պատմություններ․

«Ավագ լեյտենանտ Միքայել Շահենի Միքայելյանը ոչնչացրել է հակառակորդի 6 տանկ ու 4 հրամանատարական դիտակետ:

Ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ընթացող մարտերում հմտորեն ղեկավարել և թշնամական կենդանի ուժեր են ոչնչացրել կապիտան Ներսես Վաչիկի Ներսիսյանը, կապիտան Ռաֆայել Աշոտի Ղազարյանը, լեյտենանտ Սերյոժա Ղարիբի Թադևոսյանը, սերժանտ Էդգար Վալերիկի Հարությունյանը:

Փառք մեր հերոսներին»։




Լրահոս