Չինական Sinovac ընկերության պատվաստանյութը Ինդոնեզիայում փորձերի ընթացքում ցույց է տվել մինչև 97% արդյունավետություն՝ հայտնում է South China Morning Post-ը:
«Մեկ ամսվա ընթացքում մեր կլինիկական հետազոտությունների թիմը պարզեց, որ նախնական տվյալները դեպքերի 97%-ի դեպքում արդյունավետ են», – ասել է Ինդոնեզիայի Bio Farma դեղագործական ընկերության խոսնակ Իվան Սեթիավանը:
Ինդոնեզիան կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, ստացել է 1.2 միլիոն չափաբաժին Sinovac կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, իսկ հունվարին նախատեսում է ստանալ եւս 15 միլիոն չափաբաժին:
Չորս չինական պատվաստանյութ այժմ գտնվում է երրորդ կլինիկական փորձարկումների փուլում: Դրանցից երկուսը մշակում է Sinopharm Corporation-ը, մյուսը CanSinoBIO-ն, իսկ վերջինը` Sinovac ը: