ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Երեկ, վթարի հետեւանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Բախման հետեւանքով թՈջպսՖ-ը կողաշրջվել է։

                                  Լուսանկարը՝ Shamshyan.con-ի

 

 

ԱՎԱՆԴՆԵՐ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարող են ավանդատուները տեղեկանալ ավանդների հատուցման դեպքի մասին։

Հերմինե Հակոբյան (59 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հիմնադրամը հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային azdarar.am կայքում եւ առնվազն հանրային մեկ լրատվամիջոցով հայտարարություն է հրապարակում հատուցման դեպքի մասին՝ նշելով երաշխավորված ավանդը ստանալու կարգը՝ ներառյալ ավանդատուի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջի ներկայացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկը, պայմանները, եղանակները, ժամկետները:

Հատուցման դեպքին հաջորդող 20-րդ աշխատանքային օրվանից առնվազն մեկ օր առաջ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային azdarar.am կայքում եւ առնվազն հանրային մեկ լրատվամիջոցով հրապարակում է լրացուցիչ հայտարարություն, որտեղ նշվում են`

երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկի եւ դրա մասնաճյուղերի անվանումները եւ հասցեները,

ավանդատուի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված պահանջի եւ հիմնադրամի տրամադրած ավանդատուների ցուցակի միջեւ տեղեկությունների անհամապատասխանության դեպքում` երաշխավորված ավանդի հատուցումը ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդատուից որեւէ գործողություն կամ փոխհատուցում չի պահանջվում: Եթե ավանդատուն բանկում ունի ավանդ, ապա այդ ավանդն արդեն երաշխավորված է:

 

 

ՕՐԵՆՔ

ՀԱՐՑ. Ե՞րբ կարելի է համարել, որ իրավաբանորեն կուսակցությունը գրանցված է։ Ե՞րբ կարող է մասնակցել սպասվող ընտրություններին:

Կարեն Սահակյան (38 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Պետական գրանցման նպատակով կուսակցությունը պետական լիազոր մարմին է ներկայացնում.

հիմնադիր համագումարի արձանագրությունը, ինչպես նաեւ կուսակցության ստեղծման, մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի (կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի) ընտրության, տարածքային ստորաբաժանումների կազմավորման, դրանց գտնվելու վայրի, կանոնադրության հաստատման ու ծրագրային փաստաթղթերի ընդունման, պետական գրանցման համար լիազորված անձի (անձանց), ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման մասին որոշումները; պետական գրանցման պահին կուսակցության հիմնադիրների ցանկը, որը պետք է պարունակի անդամի անունը, ազգանունը, ստորագրությունը, նշում՝ համապատասխան տարածքային ստորաբաժանման վերաբերյալ; հիմնադիր համագումարին մասնակցած հիմնադիրների անունները, ազգանունները, անձնագրերի պատճենները, ստորագրությունները;  կուսակցության ղեկավար մարմինների կազմի մասին տեղեկություններ (անուն, ազգանուն, անձնագրային տվյալներ, բնակության վայր); կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի գտնվելու վայրի մասին տեղեկանք; պետական գրանցման համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ; տեղեկատվություն կուսակցության տարածքային ստորաբաժանումների վերաբերյալ:

Նշված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում Արդարադատության նախարարությունը մեկամսյա ժամկետում գրանցում է կուսակցությունը կամ  «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում վերադարձնում է պետական գրանցման դիմումը կամ մերժում է կուսակցության պետական գրանցումը։

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենք

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ նշված փաստաթղթերը պետական գրանցման համար ներկայացվում են կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում:

 

 




Լրահոս