«Իմ քայլ»-ի պատգամավորներին զանգում, սպառնում են. դիմել են ԱԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, այսօր տարբեր ժամերի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները անծանոթ համարներից սպառնացող զանգեր են ստացել: Ըստ մեր տեղեկությունների, պատգամավորներին զագահարածները խոսում են ռուսերեն ու հորդորում են իրենց շահերից ելնելով անհրաժեշտ պահին ճիշտ որոշում կայացնել:

Մեր տեղեկություններով, պատգամավորներին զանգահարածները նշում են, թե  կայացրած որոշումից կախված է իրենց ապագան: Ըստ մեր աղբյուրներ,ի գրեթե բոլոր պատգամավորները նույնաբովանդակ հաղորդագրություններ ու հեռախոսազանգեր են ստացել: Ավելին, երբ փորձել են զանգահարել այդ համարներին հասկանալու համար, թե ովքեր են իրենց վրա փորձում հոգեբանորեն ազդել, պարզվել է՝ քաղաքացիներ են, որոնք անգամ տեղյակ չեն եղել, որ իրենց հեռախոսահամարներից զանգել են պատգամավորնորին: Մ

եր տեղեկությունների համաձայն, իշխանական պատգամավորներից շատերն արդեն դիմել են Ազգային Անվտանգության ծառայություն, որպեսզի պարզեն, թե ովքեր են իրենց փորձում «ահաբեկել»:

Սոնա Գրիգորյան




Լրահոս