«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունների կողմից հրահանգ է եղել հայրենի մի շարք պաշտոնյաներին ամանորյա օրերին դուրս չգալ երկրից: Ըստ մեր տեղեկությունների՝ սահմանապահներին պաշտոնյաների ցուցակ է ներկայացվել, ըստ որի՝ նրանք պետք է հետեւեն պաշտոնյաներին անուն առ անուն՝ թույլ չտալով դուրս գալ երկրից:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ պաշտոնյաների ցանկում են թե՛ հայրենի գործադիր մարմնի ներկայացուցիչները, թե՛ օրենսդիր մարմնի, որոնց արգելվելու է Հայաստանը լքել: Կարելի է ասել՝ պետական «ապարատում արդեն տեղեկացված են, որ իրենց ելումուտի վրա արգելանք է դրված, ու վերջիններս եթե անգամ մտադրություն ունեն Նոր տարի դիմավորել, տոնական միջոցառումներ կազմակերպել, ապա դա պետք է անեն միմիայն Հայաստանում:
Հիշեցնենք, որ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ Երեւանը չի զարդարվելու, գլխավոր տոնածառ չի դրվելու, եւ ժամանակ առ ժամանակ բանավեճեր են ընթանում Ամանորը նշել-չնշելու հետ կապված:
Մանրամասները՝ այսօրվա համարում։