ՎԵՐՋ «ԳՅԱԼԱՋԻԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի երեկվա քաղխորհրդի նիստում քննարկվել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակն ու սեպտեմբերի 30-ի հանրահավաքի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ քաղխորհրդի նիստը գնահատական է տվել, որ երկխոսությունն արդեն տապալված է, եւ ժողովուրդը պետք է անցնի զանգվածային միջոցառումների կազմակերպման: Կոնգրեսում քննարկվել են հնարավոր գործողությունների տարբերակները, սակայն վերջնական որոշումը կայացվելու է առաջիկա հանրահավաքի ժամանակ՝ ժողովրդի կողմից: «Կոնգրեսն առանձնահատուկ կարեւորություն է տալիս սեպտեմբերի 30-ի հանրահավաքին, ուստի այսօրվա քաղխորհրդի նիստում քննարկվել են հասարակական բողոքի ալիքի բարձրացմանը, հանրահավաքին հանրապետության տարբեր բնակավայրերից քաղաքացիների մասնակցությանը միտված գործողությունները»,-նշեց նա:




Լրահոս