
Ռուս ռազմական բժիշկները մեկ օրվա ընթացքում օգնություն են ցուցաբերել Արցախի 39 հիվանդի, այդ թվում ՝ հինգ երեխայի: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
«Առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար ռազմական բժիշկները լրացուցիչ բժշկական կետեր են տեղակայել Ստեփանակերտում, Խոջալուում և Լաչինի միջանցքում: Լրացուցիչ բժշկական կետերի կազմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաեւ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերող հոգեբանական ծառայության մասնագետներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում