ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբվանից և ինչ փոփոխություններ կլինեն վարորդական վկայական ստանալու կարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարորդական վկայական ստանալու համար քննություններում մի շարք փոփոխություններ են կատարվել, որոնք ուժի մեջ են մտնելու հաջորդ տարվա հունվարի 1-ից: ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարորդական վկայական ստանալու համար նախատեսված տեսական քննությունների անցկացումը հնարավոր կլինի նաեւ ոչ միայն հայերեն լեզվով, այլ՝ անգլերեն, ռուսերեն, արաբերեն եւ պարսկերեն։ Բացի այս, ավելացվել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը. 10 հարցի փոխարեն սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տեւողությունը դարձել է 30 րոպե։

ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ գործնական վարման հմտության ստուգման համար նախատեսված ավտոմեքենաները կահավորվելու են տեսաձայնագրող եւ տեսանյութի արխիվացման համար նախատեսված համապատասխան սարքավորումներով։ Ի դեպ, մոպեդ վարելու համար տրվելու է «AM» վարորդական իրավունքի վկայական։ Իսկ «A» կարգ, «AM», «A1» եւ «B1» ենթակարգերի գործնական քննությունները կընդունվեն ավտոդրոմներում կամ ավտոհրապարակներում, իսկ դրանց բացակայության դեպքում մինչեւ 2027 թվականը՝ իրական պայմաններում, այսինքն՝ ՀՀ ավտոճանապարհներին կամ փողոցներում։ «B» կարգի դեպքում գործնական քննությունը կիրականացվի միայն իրական պայմաններում։

Սյունէ Համբարձումյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս