Ոչ պարենային ապրանքների շուկայում գնաճ է արձանագրվել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.6 տոկոս գնաճ: Մեզ հայտնի դարձավ, որ մեկ ամսվա ընթացքում հիմնականում թանկացել է խոշոր կենցաղային սարքերը, կենցաղային եւ այգեգործական գործիքները, կահույքը, ապակե ամանեղենը, ճաշասպասքը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ոսկերչական զարդերի գներն են բարձրացել. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, այս ոլորտում գնաճը կազմել է 0.5 տոկոս: Բացի այս, բարձրացել են նաեւ դեղագործական ապրանքների գները 0.6 տոկոսով: Իսկ ահա մաքրող, լվացող միջոցները թանկացել են 1 տոկոսով: Կոշիկն ու հագուստն են թանկացել. կոշիկի ոլորտում արձանագրվել է 1.4, հագուստի շուկայում` 2.1 տոկոս գնաճ։ Բայց մյուս կողմից նվազել են բնակարանի նորոգման նյութերի, փոքր կենցաղային սարքերի, գորգերի եւ հատակի ծածկերի գները՝ 0.1 տոկոսով: Ստացվում է, որ քաղաքացիները բնակարանների նորոգման ծրագրերը որոշ ժամանակով հետաձգել են, այդ իսկ պատճառով, այս շուկայում ոչ միայն պահանջարկը, այլեւ՝ գներն էլ են նվազել:
Ս.Հ.