Գարիկ Սարգսյանն Արարատի մարզպետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:

«Այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Արարատի մարզպետի պաշտոնում աշխատեցի 2,5 տարի: Աշխատանքի անցնելուց անմիջապես հետո լծվել եմ մարզը զարգացնելու և մեր բնակիչների կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու գործին։ Ժամանակն, իհարկե, բավարար չէր, որպեսզի մեր նախանշած բոլոր ծրագրերը կյանքի կոչեինք, սակայն այս ընթացքում կատարվեցին բավականին շատ աշխատանքներ, որոնք հեղափոխությունից առաջ տարիներ շարունակ չէին իրականացվել»,-գրել է նա:

Սարգսյանը միևնույն ժամանակ վստահեցրել է, որ այս 2,5 տարում եղած ռեսուրսով արվել է մաքսիմումը, ինչը հնարավոր էր անել: Կատարված աշխատանքների մասին նա խոստացել է առաջիկայում ներկայացնել մանրամասն հաշվետվություն։




Լրահոս