
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Շիրակի մարզի Ամասիայի, Արթիկի և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներիին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Տավուշի մարզում, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան և Լոռու մարզի Սպիտակ, Տաշիր, Թումանյան, Վանաձոր քաղաքներում տեղում է ձյուն։
Արագածոտնի մարզի Ապարան և Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում մառախուղ է։