
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում կրկին հանդիպել է արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Վարչապետն անդրադարձել է գերիների, աճյունների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման, ԴՆԹ հետազոտությունների եւ դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ հոսքագծի ձեռք բերման ու տեղադրման ուղղությամբ տարվող աշխատանքներին»,- գրել է Գևորգյանը:
Հայկական կողմը ևս մեկ սկզբունք է առաջարկել գերիների փոխանակման հարցում: