
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ։ Այս մասին տեղեկացրել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը՝ վկայակոչելով Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։
«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ»,- ասվում է գրառման մեջ: