
ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգից հանվել են Վռճաբեկ դատարանի նախագահի և Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցերը: Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:
Հարցերը հանվել են հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գրությունը:
Վարդազարյանը նշել է, որ այս պահին Վճռաբեկ դատարանի նախագահ չընտրելը և դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր հաստիքը չհամալրելը չի կազմալուծի Վռճաբեկ դատարանի և հիշյալ պալատի աշխատանքների կազմակերպումը: