Երեկ Երեւանի Արցախի փողոցում քարի վերամշակման արտադրամասում դաժան սպանություն է տեղի ունեցել. այս անգամ եւս վիճաբանություն է ծագել, որի ընթացքում 57-ամյա տղամարդը երկաթյա լինգով հարվածել եւ սպանել է իր «շեֆին»:«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Արցախի փողոցում գտնվող քարի արտադրամասի տարածքում ոստիկանությունը հայտնաբերել է ՎԱԶ 2121 «Նիվա» մակնիշի 36 ՕՕ 160 համարանիշի ավտոմեքենա: «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է 73-ամյա Շալիկո Եղիկյանի դիակը: Մեքենան ամբողջությամբ արյան մեջ «կորած» է եղել:Մեր աղբյուրների հավաստմամբ` քարի վերամշակման արտադրամասի ղեկավար 73-ամյա Շալիկո Եղիկյանի եւ իր արտադրամասի բանվոր Սուրեն Բեգլարյանի միջեւ առավոտյան` ժամը 10:30-ի սահմաններում, վիճաբանություն է ծագել: Արտադրամասի աշխատանքների մասով տնօրենը բողոքել է Սուրենի կատարած աշխատանքից: Այնուհետեւ երկար վիճաբանությունից հետո կրքերը թեժացել են. 57-ամյա Սուրենը որոշել է իր ղեկավարին էլեկտրահարման միջոցով սպանել` վերջ դնելով դժգոհություններին:Սակայն որոշ ժամանակ հետո, հասկանալով, որ այդ կերպ դժվար կլինի սպանել 73-ամյա մեծահասակ մարդուն, երկաթյա լինգով ծեծի է ենթարկել «շեֆին» եւ սպանել նրան: Այդպես արնաշաղախ վիճակում Շալիկո Եղիկյանին թողնելով իրեն պատկանող ՎԱԶ 2121 «Նիվա»-ի մեջ` Սուրենը հեռացել է: Ոստիկանները հենց քարի վերամշակման արտադրամասի տարածքում կայանված ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայում էլ հայտնաբերել են արտադրամասի տնօրեն 73-ամյա Շալիկո Եղիկյանի դիակը` գլխի շրջանում բութ գործիքից ստացած վնասվածքներով:Որոշ ժամանակ հետո տեղեկացանք, որ Սուրեն Բեգլարյանը երեկ սպանությունից ընդամենը մեկ ժամ հետո` ժամը 11:20-ին, ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին եւ խոստովանել, որ ինքն է սպանել Շալիկո Եղիկյանին` նկարագրելով, որ իսկապես երկաթյա լինգով հարվածել է իր տնօրենի գլխին:Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 104 հոդվածի հատկանիշներով` սպանություն:Հուսանք` նախաքննության ընթացքում Սուրենը կբացատրի, թե ինչն է դրդել նրան այդպես դաժան կերպով սպանել իր ղեկավարին` արտադրամասի տնօրենին:Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆԼուսանկարները` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ
ԲԱՆՎՈՐԸ ՏՆՕՐԵՆԻՆ ՍՊԱՆԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ