ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս տարվանից սկսած` մեր ծրագրերն առաջին հերթին միտված են լինելու անապահով խավին»:Հարություն Քուշկյան «Ժամանակ»Այսպիսի ինքնախոստովանություն երկար ժամանակ չէինք լսել: ՀՀ առողջապահության նախարարը փաստացի ասել է, որ նախորդ տարիներին իրենք աշխատել են բացառապես հարուստներին «միտված ծրագրերով»: Այսինքն` մինչ այս, Հայաստանում բուժվելու հնարավորություն ունեցել է արտոնյալ խավը, իսկ աղքատները կա՛մ տնային պայմաններում են բուժում ստացել, կա՛մ… Ինչեւէ, լավ է, որ հայրենի չինովնիկները սկսել են անկեղծորեն խոսել ամեն ինչի մասին: Անկեղծությունը լավ բան է, բայց վատ է, որ խոստովանելուց հետո անցյալի սխալները սրբագրելու հնարավորություն, այնուամենայնիվ, չի տրվում:




Լրահոս