ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս ռազմական բժիշկներն ընդհանուր առմամբ օգնություն են ցուցաբերել Արցախի 368 հիվանդի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս ռազմական բժիշկները մեկ օրում օգնություն են ցուցաբերել Արցախի 42 հիվանդի, այդ թվում՝ 7 երեխայի: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի 368 հիվանդի, այդ թվում` 41 երեխայի: Տեղի բնակիչների գանգատները կապված են որպես կանոն քրոնիկ՝ սիրտ-անոթային, էնդոկրին հիվանդությունների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հատուկ նշանակության ռազմական բժշկական ջոկատի կազմում ընդգրկված են ավելի քան 60 բժիշկ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:




Լրահոս