Դեկտեմբերի 14-ից կարգելվի Հայաստանից Ռուսաստան բանջարեղենի արտահանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ից ուժի մեջ մտավ Ադրբեջանից բանջարեղենի եւ մրգերի որոշ տեսակների արտահանումը Ռուսաստան։ Խոսքը խնձորի եւ լոլիկի մասին է։ Այս առնչությամբ որոշումը կայացվել էր օրեր առաջ՝ ռուսական ոլորտային վերահսկիչ մարմնի կողմից։ Պատճառն այն է, որ այդ մթերքներում հայտնաբերվել են վնասատուներ, որոնք արգելված են ԵԱՏՄ տարածքում։ Եվ ահա, դեկտեմբերի 14-ից էլ կարգելվի լոլիկի եւ պղպեղի արտահանումը Հայաստանի Արմավիրի մարզից դեպի Ռուսաստան, քանի որ այդ մթերքներում հայտնաբերվել է պեպինոյի մոզաիկա տեսակի վիրուսը։ Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս առնչությամբ հայտարարել է, որ հարցը խիստ մասնագիտական է եւ գտնվում է գյուղմերթի եւ պարենի վերահսկողություն իրականացնող ռուսական տեսչական մարմնի իրավասության տիրույթում եւ այնտեղ ընդունվում են մասնագիտական որոծումներ, առանց քաղաքական ենթատեքստերի, եւ այդ որոշումները չեն համաձայնեցվում Կրեմլի հետ։




Լրահոս