
«Արտահերթ ընտրությունների փոխարեն կարելի է պատրաստվել հերթական ընտրությունների»:Մկրտիչ Մինասյան «armenpress.am»Այս տրամաբանությամբ կարելի է ընդհանրապես ընտրություններին չպատրաստվել: Մանավանդ, ստաժավոր պատգամավորները կարծեք թե հոգնել են ամեն անգամ առաջադրվելուց ու քարոզարշավ կազմակերպելուց: Մինչդեռ արտահերթ ընտրությունների գլխավոր պահանջատերը` ՀԱԿ-ը, ոչ թե ԿԸՀ նախանշած ժամկետները խախտած լինելու, այլ օր առաջ իշխանափոխության հասնելու նպատակով է արտահերթ ընտրություններ պահանջում: Եւ քանի որ մարդիկ քվեարկություններին կամավոր կերպով են մասնակցում, ապա չշտապողները կարող են ընդհանրապես հրաժարվել ինքնաառաջադրվելուց: Այդպես հասարակության համար ավելի լավ կլինի: