ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բնապահպանական աղետի վտանգ Մասիսում. արագիլները հրաժարվում են «արտագաղթել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասիս քաղաքի հարեւանությամբ տեղակայված աղբավայրի ծանրաբեռնվածության մասին տեւական ժամանակ է՝ բնապահպաններն ահազանգում են: Պարզվում է՝ աղբավայրի մշտական այցելուներն են դարձել արագիլները: Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով, այն, որ արագիլներն աղբավայրերում են լինում, դա նորմալ է, բայց որ մեր երկրում այդքան աղբ կա, դա աննորմալ է:

«Բայց աննորմալ երեւույթ որ մեր երկրում այդքան աղբ կա, այն որ արագիլները նաեւ աղբավայրերում են լինում, դա աշխարհում է այդպես եւ ոչ միայն արագիլները շատ ուրիշ տեսակի թռչուններ, կաչաղակներ, ագռավներ, ճայերը դրանք ամենակեր են եւ աղբավայրերում իրենց կարելի է հանդիպել: Բայց այն որ այսպիսի աղբավայր մենք ունենք որը իրենից վտանգ է ներկայացնում, որ թռչունները կարող են որոշակի էպիդեմիայի եւ հիվանդության տարածման վտանգ հանդիսանան, դա միանշանակ է»,- ներկայացրեց Սիլվա Ադամյանը:

Ի դեպ, զրույցի ընթացքում մասնագետը տեղեկացրեց նաեւ, որ արագիլները դարձել են նստակյաց թռչուններ, հիմա իրենք այլեւս չեն չվում, որովհետեւ մենք լուրջ կլիմայական փոփոխություններ ունենք:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Մանուկ Մանուկյանի

Ս.Հ. 

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս