Քաղաքական հայտարարությունները չպետք է խափանեն ձեռք բերված արդյունքը ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը: Ավելին, քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն սկսված կարգավորման գործընթացին:
Այս մասին ամենշաբաթյա բրիֆինգում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվի ռազմական շքերթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանը, Սևանը և Զանգեզուրը ադրբեջանական տարածքներ անվանելու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքը, թե այս օրը «Էնվեր փաշայի, Նուրի փաշայի և Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օրն է»:
Միևնույն ժամանակ Զախարովան ավելացրել է, որ չի տեսել Ալիևի և Էրդողանի հայտարարության օրիգինալ տարբերակները, ուստի կարող է խոսել ընդհանուր առմամբ:
«Իրավիճակը տարածաշրջանում շատ բարդ է, մեծ ջանքեր են գործադրվել այն խաղաղ հուն վերադարձնելու, ռազմական գործողությունները դադարեցնելու, կողմերին բանակցային սեղանի շուրջ բերելու և փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, տարածաշրջանում բոլոր ոլորտներում նորմալ կյանքի ստեղծման համար անհրաժեշտ նախադրյալների և պայմանների ստեղծման համար»,- ասել է Զախարովան: