
«Ազգային Ժողովն ինձ համար արփի է, արեւ»:Արտաշես Գեղամյան «idefakto.am»Ռոմանտիկ թվացող գեղամյանական հայտարարությունն ընդգծված քաղաքական ենթատեքստ ունի: Հայտնի է, որ զբոսայգում աճող կանաչն անգամ առանց արեւի լույսի չի կարող գոյատեւել: Ուստիեւ Գեղամյանը հասկացնում է, որ առաջիկայում մանդատի համար կենաց-մահու կռիվ է տալու: Ենթադրվում է, սակայն, որ անկախ ցանկությունից` Գեղամյանի կուսակցությունը մի քանի հարյուր կամ առավելագույնը մի քանի հազար քվեի կարժանանա: Ու տարիքն առած եւ իրեն փորձառու համարող Գեղամյանը թերեւս իզուր է իրեն պատկերացնում ապագա օրենսդիրում, քանի որ 2008-ի նախագահական ընտրությունները նրան պետք է վերջնականապես համոզած լինեին, որ անիմաստ է պայքարը: