«Իրատես» թերթը գրում է. «Դեկտեմբերի 7-ին հրաժարական տվեց Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադեւոսյանը։ Նրա իշխանության օրոք շենքիս (Շիրազի փողոց թիվ 26) հարավային եւ հյուսիսային հատվածներում վարչական խեղանդամության, այլ կերպ ասած իմքայլական, դեպքեր արձանագրվեցին։
Ի մասնավորի Շիրազ փողոցի կանաչապատ հատվածում ոստիկանությունն անհայտ կրպակատիրոջը տուգանեց 200 հազար դրամի չափով եւ իրազեկեց բնակչությանը։ Կրպակը մեկ տարի շարունակ անձեռնմխելի էր, մնում էր տեղում եւ օր օրի դառնում էր աղբանոց։
Երեք ամիս առաջ կրպակը, այնուամենայնիվ, տեղափոխվեց վարչական շրջանի աշխատակազմի ուժերով։ Երեք օր առաջ Աջափնյակ տարաբախտ շրջանի ղեկավար նշանակվեց ոստիկանության գնդապետ Հայկ Մհրյանը։ Մենք, անկեղծ ասած, հույսով լցվեցինք. այնուամենայնիվ, փողոցից թաղապետարան սողոսկած մեկը չէ, իրավակարգի բարձրաստիճան ծառայող է եւ այլն։
Բայց շաբաթը կրկին նախորդեց ուրբաթին։ Ահավասիկ, գնդապետի նշանակման, այն է դեկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը մի այլ ապօրինի կրպակ տեղադրվեց նույն կանաչ տարածքում։ Առավոտյան ժամանեցին ոստիկանները եւ փորձեցին բնակիչներից պարզել, թե ով է կրպակը տեղադրել կանաչ գոտում։ Կասկած չկա, որ այս գյադայական ապօրինությունը կշարունակվի, եւ նոր ղեկավարի օրոք Աջափնյակը կվերածվի ապօրինությունների նոր հանգրվանի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։