ԿԽՄԿ-ն նախատեսում է ընդլայնել Լեռնային Ղարաբաղում իր կազմի թվաքանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմի խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) նախատեսում է ընդլայնել Լեռնային Ղարաբաղում իր կազմի թվաքանակը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ մամուլի քարտուղար Էթերի Մուսայելյանը:

«Մենք գնահատում ենք տարածաշրջանի կարիքները, որոնք կարող են ԿԽՄԿ-ից պահանջել երկարաժամկետ միջամտություն: Մենք նախատեսում ենք ընդլայնել մեր հաստիքակազմը, որ հնարավորություն ունենանք ժամանակին եւ համարժեք արձագանքել հումանիտարի կարիքներին, ինչպես նաեւ նոր միջոցառումներ սկսենք կարիքների վերաբերյալ մեր եզրահանգումների հիման վրա»,- ասել է Մուսայելյանը:

Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն արդեն արձագանքել է տարածաշրջանում մեծ թվով կենսական հումանիտար կարիքների՝ շինանյութ տրամադրելով վնասված շենքերի վերականգնման համար եւ մարդկանց բաժանելով մթերքներ, տաքացուցիչներ եւ հիգիենիկ լրակազմեր:




Լրահոս