ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-18-ը կմեկնի Բելգիայի Թագավորություն` մասնակցելու ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստին: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստին մասնակցելու նպատակով 2020 թվականի դեկտեմբերի 16-18-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ:
Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում Բելգիա կմեկնեն ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը: