Արցախի ՊԲ-ն ներկայացրել է մերօրյա հերոսներին:
Լեյտենանտ Իգոր Վլադիմիրի Պողոսյանը մասնակցել է, համառորեն կռվել հակառակորդի գրոհող ուժերի դեմ, հմտորեն ղեկավարել ենթակա անձնակազմը, և պատճառել թշնամուն մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ:
Նույն հատվածում և նույն գործողությունների ժամանակ աչքի են ընկել շարքայիններ Միքայել Գառնիկի Բեգլարյանը, Գուրգեն Արտակի Ղազարյանը, լեյտենանտ Էմին Լավրենտի ՈՒնուսյանը:
Շարքային Քոչար Բորիսի Բարսեղյանը մեծ նվիրումով կատարել է առաջադրված մարտական խնդիրները, գնդացրով ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժ:
Մայոր Կարեն Հովհաննեսի Աթոյանը հարավային ու հարավ-արևելյան ուղղություններում հմտորեն ղեկավարել է ենթակա ստորաբաժանումները և ոչնչացրել թշնամական կենդանի ուժեր:
Շարքային-պայմանագրային Վահան Սուրիկի Թադևոսյանը թշնամական կրակի տակ տարհանել է վիրավոր զինծառայողներին:
Կրտսեր սերժանտ Հարություն Ալեքսանի Հարությունյանը ոչնչացրել է թշնամու ուժերին, կասեցրել վերջիններիս մխրճումը մեր դիրք:
Լեյտենանտ Իգիթ Եսային Գևորգյանը ոչնչացրել է թշնամական շուրջ 4 տասնյակ զինվորականի, խոցել մեկ տանկ, ցուցաբերել խիզախություն և հմտորեն ղեկավարել դասակը:
Փառք մեր հերոսներին: