«Պառլիամենթ մոնիթորինգ» կայքի «Դասականների մտքերից» խորագրի ներքո ներկայացված են աշխարհի մեծերի կողմից տարբեր օրենքների մասին երբեւէ ասված թեւավոր խոսքեր: Մեջբերումներ են արված Մոնտեսքյոյից, Կոնֆուցիուսից, Ֆրիդրիխ Մեծից, որոնց կողքին իրենց «թեւավոր խոսքերով» հանգրվանել են հայրենի խորհրդարանի նորօրյա «մեծերը»` Գալուստ Սահակյանը, Արամ Սաֆարյանը, Մանվել Բադեյանը, Լյովա Խաչատրյանը եւ այլոք: «Օրենքների ջունգլիներում ծաղկում է ջունգլիների օրենքը»: Յացեկ Վեյրոխ «Օրենքները նման են սարդոստայնի, որտեղից մեծ ճանճերին հաջողվում է դուրս պրծնել, իսկ փոքրերը խճճվում են»: Մոնտեսքյո«Առաջ ես լսում էի մարդկանց խոսքերը եւ հավատում նրանց գործերին: Այժմ, սակայն, ես լսում եմ մարդկանց խոսքերն ու նայում նրանց գործերին»: Կոնֆուցիուս«Օրենքները վատ ու լավ չեն լինում. օրենքները համահունչ են տնտեսության հզորությանը եւ քաղաքական իրավիճակին»: Լյովա Խաչատրյան, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր«Այդ օրենքներն առաջին հերթին մենք գրում ենք մեզ համար, որպեսզի մեր կյանքում էլ կիրառվեն»: Գագիկ Բաղդասարյան, ՕԵԿ«Մենք՝ որպես մեծամասնություն, կառավարության համար երբեք խոչընդոտ չենք ստեղծել»: Արամ Սաֆարյան, ԲՀԿ խմբակցության քարտուղար «Երբ գալիս է վերջին հանգրվանը, երբ ժողովուրդը պիտի զգա լավ օրենքի ազդեցությունն իր մաշկի վրա, ցավոք, երբեմն դա չի լինում»: Վազգեն Կարախանյան, ՀՀԿ«Այն դրական ավանդույթները, որոնք հասարակության մեջ կան, ավելի բարձր են, քան օրենքները»։ Կամ` «Իրական քաղաքականությունը դա բարոյական արժեքներ ստեղծելու գործոն է»: Գալուստ Սահակյան, ՀՀԿ խմբակցության ղեկավար«Կան օրենքներ, որ շատ կարեւոր են, օրենքներ էլ կան, որ կարեւոր չեն, կան նաեւ օրենքներ, որ չլինեին, ավելի լավ կլիներ»: Մանվել Բադեյան, ՀՀԿՄեջբերումներից հետո հիշենք Ջորջ Հալիֆաքսի խոսքերը. «Եթե օրենքները կարողանային խոսել, ապա առաջին հերթին կբողոքեին օրենսդիրների դեմ»:
ԱՇԽԱՐՀԻ ՄԵԾԵՐՆ ՈՒ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ «ՋՈՋԵՐԸ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ