Այսօրվանից սկսվում է փոփոխությունների շրջանը. դեկտեմբերի 12-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ

Այսօրվանից սկսվում է փոփոխությունների շրջանը։ Սա այն է, ինչին դուք երկար եք սպասել։ Հիմա ժամանակն է վայելելու։

Ցուլ

Փորձեք այսօր շատ քնել, հանգստանալ, վերջին ժամանակներս դուք անդադար աշխատում եք, ձեզ լավ հանգիստ է պետք։

Երկվորյակ

Աստղերը ձեզ համար մեծ, շատ մեծ հաջողություն են կանխատեսում։ Այդ ամենը միայն ու միայն ձեր աշխատասիրության շնորհիվ է։

Խեցգետին

Այսօր տանը անսպասելի հյուրի սպասեք, նրան կարող եք անվանել նաև անկոչ հյուր։

Առյուծ

Օրը խոստանում է լուրջ անձնական փոփոխություններ՝ ձեր կյանքում։ Եթե միայնակ եք, շատ հավանական է՝ հանդիպեք ձեր կեսին, ինքներդ էլ չիմանալով, որ նա հենց ձեր 2-րդ կեսն է։

Կույս

Հնարավոր է՝ այսօր մի փոքր ձեզ վատ կամ վատառողջ զգաք, այդ դեպքում փորձեք շատ հանգստանալ ու վերականգնել ուժերը։

Կշեռք

Աշխատանքային ծանրաբեռնված օր է։ Կան շատ կիսատ հարցեր, որոնց լուծումը հենց դուք պետք է տաք։

Կարիճ

Արվեստին մոտ կանգնած Կարիճների համար օրը հիանալի է։ Սպասվում է կարճ ուղևորություն ձեզ համար շատ հաճելի վայր։

Աղեղնավոր

Ակտիվ հանգստի համար շատ հարմար օր է, չնայած որ դուք ակտիվ հանգստի սիրահար չեք։

Այծեղջյուր

Այսօր ամեն հարցում զգույշ եղեք, հատկապես որոշում կայացնելու հարցում։ Լավ մտածեք՝ մի քայլ կատարելուց առաջ։

Ջրհոս

Դուք ձեզ մի փոքր ընկճված եք զգում։ Դա անցողիկ է, մի պարփակվեք ձեր մեջ ու միշտ առաջ նայեք։

Ձկներ

Աստղերը խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել հոգևոր կյանքին, հոգևոր զարգացմանը։




Լրահոս