«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Աշխատանք փնտրողների թիվը 2020թ. հոկտեմբերի դրությամբ կազմել է 88356 մարդ, ինչը 4893 մարդով կամ 5.9%-ով ավելի է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից եւ 6638 մարդով կամ 8.1%-ով ավելի է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:
Պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը 2020թ. հոկտեմբերի դրությամբ կազմել է 60416 մարդ, ինչը 1515 մարդով կամ 2.4%-ով պակաս է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից եւ 5582 մարդով կամ 8.5%-ով պակաս է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջին ամսական անվանական աշխատավարձը (աճողական) 2020 թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 186428 դրամ, ինչը 7714 դրամով կամ 4.3%-ով ավելի է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից եւ 17910 դրամով կամ 10.6%-ով ավելի է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:
Բացասական են միտումներն արտաքին առեւտրի ոլորտում. արտաքին եւ փոխադարձ առեւտրի առեւտրաշրջանառության ծավալը 2020թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 5,689.0 մլն դոլար, ինչը 731.5 մլն դոլարով կամ 11.4%-ով պակաս է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից եւ 335.4 մլն դոլարով կամ 5.6%-ով պակաս է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:
Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը 2020թ. հունվար-հոկտեմբերին կազմել է -1,580.7 մլն դոլար, ինչը 540.5 մլն դոլարով կամ 25.5%-ով պակաս է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից եւ 442.0 մլն դոլարով կամ 21.9%-ով պակաս է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:
Ավելի մանրամասն՝ այսօրվ համարում։