
Ռուս խաղաղապահները դիտակետերը զինել են «Անցակետ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազենից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակա տարածքների շուրջօրյա վերահսկողություն իրականացնելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Պաշտպանության նախարարության կայքից:
Այս նպատակներին հասնելու համար «Անցակետի» ուրվագծերը հագեցած են ГНТ-2 և ГНТ-3 գաբիոններով: Տվյալ կառույցը հրազենից ու բեկորներից լիովին պաշտպանում է այս անցակետի ռուսական խաղաղապահ զորախմբին:
Անցակետի ենթակառուցվածքը ներառում է նաև անձնակազմի կեցության հարմարավետ երկու մոդուլ՝ սնունդ պատրաստելու և ընդունելու, ինչպես նաև տրանսպորտատեխնոլոգիական մոդուլ, որը հագեցած է մշտական էլեկտրաէներգիա մատակարարելու ագրեգատներով:
Բոլոր մոդուլները հագեցած են անհրաժեշտ կենցաղային սարքավորումներով, սպասքով, էլեկտրական սարքերով և ջեռուցման ու օդորակման համակարգերով: