Երեկ ոստիկանության մայորը գրառում էր կատարել սոցիալական ցանցում եւ հորդորել .«Տղե՛րք ես միշտ արդարացի եմ փորձել լինել եւ դրան զուգահեռ բարձր պահել այն համազգեստի պատիվը, որը կրել եմ եւ անձնական վիավորանք եմ համարել ու համարում, երբ չեն հարգում կամ ուղղակի ոչ վայել են պահում ոստիկանի կամ առհասարակ համազգեստ կրող մարդու նկատմամբ, բայց ես կասեմ հետեւյալը: Տղե՛րք մի արեք այն ինչի համար թեկուզ մի օր կամ թեկուզ մի վայրկյան կզղջաք: Տղե՛րք Ձեզ ոչ ոք չի կարող ստիպել եւ սպառնալ, դուք ուժեղ եք նրանցից, մի վախեցեք սպառնալիքներից»:
Armlur.am-ին հայտնի դարձավ , որ ոստիկանության մայոր Գարիկ Համբարձումյանը ոստիկանապետի նախկին տեղակալ գեներալ մայոր Գագիկ Համբարձումյանի եղբոր որդին է: Ի դեպ հիշեցնենք, որ Գագիկ Համբարձումյանը պաշտոնից ազատվել է 2018 թվականին Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով:
Գագիկ Համբարձումյանը ոստիկանության գեներալ-մայոր, փոխոստիկանապետ էր նշանակվել 2014 թվականին, 2007-2014 թվականներին եղել է Ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, ավելի վաղ տարիներ շարունակ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ոստիկանության, մինչ այդ էլ՝ ներքին գործերի նախարարության համակարգում:
Մանրամասները՝ տեսանյութում