ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախագահներ, ԱԺ նախագահ եւ վարչապետի թեկնածու. Արմեն Սարգսյանի ուշագրավ հանդիպումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո բավական ակտիվացել է եւ քաղաքական երկխոսություններ սկսել տարբեր շրջանակների հետ: Սակայն հետաքրքիր են հատկապես Արմեն Սարգսյանի՝ վերջին օրերի հանդիպումները:

Նախ դեկտեմբերի 8-ին Արմեն Սարգսյանը հանդիպեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նախկին եւ ներկա նախագահները քննարկել էին երկրում ստեղծված իրավիճակը: Դրանից հետո երկու օր անց Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ եւ նույն պաշտոնական հաղորդագրության համաձայն, կրկին քննարկել էին երկրում ստեղծված իրավիճակը:

Արդեն նոյեմբերի 11-ին Արմեն Սարգսյանը հանդիպեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին. պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է. « Նախագահ Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ առողջություն է մաղթել ԱԺ նախագահին՝ կրկին խստորեն դատապարտելով նրա նկատմամբ կատարվածը և անթույլատրելի համարել բռնության ցանկացած դրսևորում: Նախագահը համոզմունք է հայտնել, որ հատկապես մեր երկրի ու ժողովրդի համար այս բարդ իրավիճակում գերիշխող պետք է լինեն բարձր պատասխանատվությունն ու զսպվածությունը, բացառվեն անհանդուրժողականության և բռնության կոչերն ու գործողությունները: Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու ԱԺ նախագահը մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ, խոսել հանգուցալուծման հնարավոր ճանապարհների մասին»:

Եվ հետաքրքիր է,որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հանդիպելուց հետո Արմեն Սարգսյանն արդեն այսօր հանդիպում է ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ:

Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ն.Հ.




Լրահոս