ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պետական վերահսկողության ծառայությունից էլ հերքեցին Գրիգորյանին վերաբերող մեկ այլ շրջանառվող լուր, թե փոխվարչապետի գրասենյակում ստուգումներ են սկսել:
«Նման բան չկա, այդ ամենն ապատեղեկատվություն է»,- նշել է ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը: