ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Արցախում հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Արցախ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը․

«Հանդիպման ընթացքում քննարկեցինք արցախահայության սոցիալական ծրագրերի ընթացքը, դրանց շարունակականության, նոր ծրագրերի անհրաժեշտությունը։

Վերահաստատեցի կառավարության հանձնառությունը՝ արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը՝ որպես ընթացիկ առաջնահերթություն, ամրագրելը։

Միևնույն ժամանակ, կարևորեցի Հայաստանում իրենց կեցությունը շարունակող արցախցիների նկատմամբ մեր պատասխանատվությունը, որոնք արտացոլված են մի շարք ծրագրերում։

Քննարկեցինք նաև Արցախի սոցիալ-տնտեսական ակտիվության վերակագնմանն ուղղված կայուն զարգացման հնարավոր ծրագրերը։

Մեր նախարարությունը ամենօրյա կապի մեջ է Արցախի կառավարության գործընկերների հետ՝ միջոցառումները ավելի արդյունավետ դարձնելու նպատակով»։




Լրահոս