Armenian text to speach

Խաղաղապահները ժամանել են ադրբեջանական հարձակման ենթարկված արցախյան գյուղեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուս խաղաղապահներն արդեն ժամանել են Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր, որոնց ուղղությամբ հարձակում են գործել ադրբեջանական զինված ուժերը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց շրջանի վարչակազմի ղեկավար Վահան Սավադյանը։ «Այժմ պարզում են, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը»,– ասաց նա։

Առայժմ տեղեկություններ չկան, թե այս պահին ում վերահսկողության տակ են գտնվում գյուղերը։ Սավադյանը հավելեց՝ պատճառն այն է, որ այդ գյուղերում գտնվող հայ զինվորականների հետ կապ չկա։




Լրահոս