
Հունահոռմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դուրս եկավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության եզրափակիչ:
72կգ քաշային Մալխաս Ամոյանը ոչ մի շանս չտվեց թուրք ըմբիշ Չենքիզ Արսլանին` հաղթելով 7:0 հաշվով: Եզրափակչում Ամոյանը կմրցի Հունգարիայից Բալինտ Կորպասիի հետ:
Կարապետ Չալյանին հաղթած Ռոման Վլասվը մտավ եզրափակիչ, ուստի Չալյանը հնարավորություն ստացավ սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և շարունակելու պայքարը բրոնզե մեդալի համար:
55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը ևս կշարունակի պայքարը՝ անցկացնելով սփոփիչ գոտեմարտ: