ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Google քարտեզի որ տարբերակն է հիմք ընդունվելու». ՄԻՊ-ը մի քանի հարցեր է բարձրացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այս օրերին եղել է Սյունիքի մարզում: Նա վերադառնալիս կիսվել է իր տպավորություններով եւ անդրադարձել նաեւ գուգլ քարտեզի կամ գլոբակ տեղորոշման համակարգի միջոցով իրականացվող աշխատանքներին:

Արման Թաթոյանը հայտարարում է Գուգլ քարտեզի (Google Map) կամ գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) հիման վրա Հայաստանի պետական սահմանների սահմանազատում կամ սահմանագծում իրականացվել չի կարող:

Թաթոյանը մասնավորապես նշում է. «Անհասկանալի է`, օրինակ, գուգլ քարտեզի ո՞ր տարբերակն է հիմք ընդունվում, երբ գուգլն ինքն է նշում, որ առկա են աշխարհի առցանց քարտեզների բազմաթիվ տարբերակներ: Կամ արդյոք պարզել ենք` ալգորիթմային ի՞նչ համակարգեր կամ տեղորոշման ի՞նչ մեխանիզմ է դրվել առցանց քարտեզի կոնկրետ տարբերակի հիմքում»:

Թաթոյանը հավելում է, որ  ուսումնասիրություններն ու դիտակումները սահմանային բնակավայրերում հաստատում են, որ այդ մոտեցումը լրջորեն վտանգում է անմիջականորեն սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության սահմանադրական իրավունքները:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթացը ենթադրում է, որ Գեղարքունիքի մարզում Հայաստանի զինված ուժերը պետք է տեղակայվեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով․ նոյեմբերի 27-ի տեսաուղերձում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա շեշտեց՝ այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս