
Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը տեղեկացնում է, որ երեկ նույնպես հանդիպել են ռուսական հրամանատարության հետ։
«Ռուսական դիրքորոշումները հստակ են՝ համաձայնագրի կետերը պետք է պահպանվեն։ Հրապարակված նոր քարտեզում ավելացել են ռուսական նոր դիտակետեր, այդ թվում՝ Հին Թաղերում։ Պետք է գիտակցել, որ խաղաղապահ առաքելությունն ունի սահամանափակ անձնակազմ և չի կարող իր վրա վերցնել սահմանների պաշտպանությունը»,- նշում է պատգամավորը։
Ըստ Հայկ Խանումյանի՝ Արցախի սահմանների պաշտպանությունը միայն ու միայն Արցախի Հանրապետության իրավունքն ու պարտականությունն են։