ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սասնա Ծռեր»-ն ուզում են հանդիպել Մինսկի խմբի համանախագահներին. երթ դեպի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչներն այսօր երթ են անցկացրել դեպի Արտաքին գործերի նախարարություն: Երևանում են ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք նախ հանդիպում կունենան Արտաքին գործերի նախարարությունում, ապա Կառավարությունում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Շաբաթ օրը Բաքվում համանախագահներին շատ կոշտ ընդունեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հայտարարելով, թե Մինսկի խումբը ոչ մի դեր չի խաղացել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, և որ ինքը չի հրավիրել նրանց Բաքու:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս