Նախորդ շաբաթ օրը, օգտվելով այն փաստից, որ ռուս խաղաղապահները դեռ չեն տեղակայվել, գրոհ են կիրառել եւ գրավել հատվածներ: Այսօր ուղերձի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Խծաբերդ ու Հին Թաղեր հատվածում բնակչություն չի եղել եւ դեռ քննարկման հարց է, թե ինչու այդտեղ ռուս խաղաղապահներ չկային:
«Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները սադրանք են, նրանք ուզում են ցույց տալ, որ խաղաղապահները չեն կարող կանգնեցնել եւ սա առաջին լրջագույն փորձությունն է»,- նշեց նա:
Փաշինյանը նշեց՝ հայկական կողմը չի կարող կատարել գործողություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել խաղաղապահ ուժերի արդյունավետությունը:
Մանրամասները՝ տեսանյութում