Այսօր ուղերձի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե կարևոր հարց է Սյունիքի սահմանների տեղորոշման հարցը: Նա նշեց, թե Զանգելանի եւ Կուբատլուի մասին հայտարարության մեջ հիշատակում չի եղել, քանի որ այդ ժամանակ տարածքների 90 տոկոսը եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո:
«Նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման որեւէ փուլում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները եղել են եւ կմնան անձեռնմխելի: Այս չլուծված հարցերը պետք է լուծել սառը նպատակով: Ապատեղեկատվության հոսքեր են դրվել շարժման մեջ», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում