ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ ընտանիքի որեւէ անդամ Հայաստանից դուրս չի եկել եւ չի պատրաստվում դուրս գալ. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզ է, որ դրությունը, որում գտնվում է Հայաստանը, բարդ է: Բայց մեր առաջնային խնդիրը Հայաստանում եւ Արցախում կայունության եւ անվտանգության հաստատումն է  եւ մենք ամեն օր աշխատում ենք դրա շուրջ: Այս մասին այսօր ուղերձի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իրադարձությունները զարգանում են եւ քանի դեռ չկա որեւէ իրավիճակ: Շատ կարեւոր է, որ հանրությունը նույնպես կարողանա տարբերակել ճիշտ տեղեկությունը սուտ տեղեկությունից: Օրինակ, այս համատեքստում պետք է արձանագրել, որ կան տեղեկություններ, որոնց ստահոդ լինելը պետք է պարզ լիներ բոլորի համար: Օրինակ լուրեր էին շրջանառվում, թե Սևանը, Ջերմուկը կամ Սյունիքը զիջել են Ադրբեջանին, սա իսկապես տեղեկատվական պատերազմ է», – նշեց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ իրա ընտանիքի անդամներին: «Իմ ընտանիքի որեւէ անդամ Հայաստանից դուրս չի եկել եւ չի պատրաստվում դուրս գալ: Միակ անշարժ գույքը, որ տիրապետում է մեր ընտանիքը, բոլորիդ հայտնի բնակարանն է Շենգավիթի եւ մենք որեւէ այլ միջոցի չենք տիրապետում», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս