ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տալիս, մենք խաղաղ ձևով հասնելու ենք Նիկոլի հրաժարականին. Իշխան Սաղաթելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։

-Ընդդիմությունը շաբաթ օրը պատրաստվում է մեծ հանրահավաք իրականացնել, բայց վարչապետը հայտարարել է, որ հենց այդ օրվանից 3 օր սգո օրեր են լինելու: Քննարկել եք, հետաձգել եք հանրահավաքի օրը ու կապո՞ւմ եք հանրահավաքի եւ սգո եռօրյան իրար հետ:

-Մենք ունենք մեկ շաբաթվա անելիքների գործունեության ծրագիր: Չեմ կարծում որեւէ փոփոխություն կլինի: Դեռ կքննարկենք:

-Այսինքն հնարավոր է որեւէ փոփոխություն տեղի չունենա՞:

-Այո, հնարավոր է որեւէ փոփոխություն տեղի չունենա, որովհետեւ մեզ համար ակնհայտ է երեք օր սգո օր հայտարարելու Նիկոլ Փաշինյանի միակ նպատակը՝ եւս երեք օր փորձում է այդ ճանապարհով երկարացնել իր իշխանությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս