ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրեմլում հետևում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրեմլում հետևում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պնդելով, թե վերջին օրերին ստեղծված «մտահոգիչ իրավիճակը հաջողվել է կարճ ժամկետում հանգուցալուծել»։ Թե ում մեղավորությամբ և ինչպես էր ստեղծվել այդ իրավիճակը՝ Դմիտրի Պեսկովը չի հստակեցրել։

«Տեղեկատվությունն իսկապես քիչ է, մենք հետևում ենք։ Նման դեպքերը հավելյալ ծանրություն են ստեղծում խաղաղապահների համար», – ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ  ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հաստատել էր, որ անցած շաբաթվա վերջին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի մերձակայքում հրադադարի ռեժիմը խախտվել էր, կողմերի միջև բախումներ էին սկսվել։ Մուրադովը պնդել էր, թե ռուս խաղաղապահների միջամտությունից հետո իրավիճակը կայունացել է, սակայն չէր հստակեցրել՝ ում վերահսկողության տակ են հիմա այդ բնակավայրերը։

Իսկ Փաշինյանն էլ նշել էր, որ հարձակումը տեղի էր ունեցել այն պայմաններում, երբ ռուսաստանյան խաղաղապահները դեռևս չէին հասցրել տեղակայվել տվյալ հատվածում, և գրոհ է տեղի ունեցել:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս