«ԱԶԱՏ ՏՂԱ ԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչների շրջանում կարծես թե նորաձեւ է դարձել նախ հայտարարելը, որ իրենք նշանվել են, հետո էլ որոշ ժամանակ անց ասել, որ իրենց սիրտը կրկին ազատ է: Տեսնես ինչո՞ւ են այդպես վարվում: Չստացված սիրո պատմությո՞ւն է, թե՞ պարզապես անհաջող PR: Եթե  հիշում եք, անցած տարի Անդրեն իր քրոջ հարսանիքին եկել էր մի գեղեցկադեմ աղջկա հետ, ով, ըստ շրջանառվող լուրերի, Անդրեի նշանածն էր, բայց ամիսներ անց այդ աղջիկն ամուսնացավ բոլորովին այլ տղայի հետ: Հիմա պատմությունը կրկնվում է երգիչ Մհերի դեպքում: Անցած տարի նրա մենահամերգին հենց առաջին շարքում նստած էին երգչի մայրիկը, տատիկն ու  Մհերի նշանածը: Բայց… պարզվեց, որ ամիսներ առաջ Մհերը բաժանվել է իր սիրելիից, հիմա էլ ասում է. «Այնպես չէ, որ ես էլ չեմ ուզում ամուսնանալ, պարզապես լավ թեկնածություն չկա, որ լավ աղջիկ լինի, ինձ ասեք էլի: Հիմա ես ազատ տղա եմ»:




Լրահոս