2020 թիվ, մեր օրեր. առնետները վխտում են Երեւանում: Դրանց կարելի է հանդիպել բազմաբնակարան շենքերում՝ աղբախցում, մուտքերում, անգամ՝ վերելակում: Առանց չափազանցության՝ Երեւանի քաղաքապետարանը չի աշխատում, մատնված է անգործության:
Բնապահպան Սիլվա Ադամյանը ArmLur.am-ի հետ զրույցում բարձրաձայնեց ոչ միայն թափառող շների եւ կատուների, այլեւ՝ առնետների խնդրի մասին:
Մասնագետի խոսքով նախկինում գործել է հակաժանտախտային կայան, որտեղ ինքն աշխատել է 20 տարի:
Հուսանք՝ այս կադրերը կտեսնեն քաղաքապետ Հայկ Մարությանն ու իր աշխատակազմը:
Սյունէ Համբարձումյան