ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ սահմանամերձ շրջանի բուժաշխատակիցները պարգևներ ստացան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային Ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականություն դարձավ հերթական բարեգործական ծրագիրը, այս անգամ ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում:

Հիմա նույն ծրագրի շրջանակներում պատգամավորը դիմել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամին, որպեսզի հիմնադրամի հետ համատեղ իրականացվի «Շնորհակալություն բուժաշխատողներին» հերթական ակցիան: Ճիշտ է՝ փոքր-ինչ ձգձգվեց, բայց իրականացավ:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ծրագրի իրականացման այս փուլը ավարտվեց. բուժաշխատողներն իրենց բանկային հաշվեհարամներին արդեն ստացել են այն գումարը, որը նախատեսված է եղել:

Ի դեպ, տեղեկացնենք, որ պատգամավորը հանդիպեց նաեւ բուժհաստատության բուժանձնակազմի հետ: Հանդիպմանը ներկա բուժաշխատողները պատգամավորի հետ զրույցում բարձրաձայնեցին մի քանի խնդիրների մասին: Պատգամավորը խոստացավ, որ առաջիկայում խորհրդարանում կբարձրաձայնի դրանց մասին:

Ճամբարակի բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով առաջին անգամ է, որ նման նախաձեռնություն է իրականացվում բուժհիմնարկում եւ շնորհակալ է, որ իրենց չեն մոռացել: Բուժհիմնարկի աշխատողները եւս շնորհակալ են դրամական աջակցության համար: Բայց նաեւ՝ զգացված էին, որ դժվարին այս պայմաններում պատգամավորն իրենց չի մոռացել:

Պատգամավորի հաջորդ կանգառը Վարդենիս քաղաքի հիվանդանոցում էր. Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ քաղաքային հիվանդանոցին դրամական աջակցություն հատկացվեց:

Վարդենիսի հիվանդանոցի տնօրեն Շահեն Շահինյանի խոսքով, գումարով հիվանդանոցի հին պատուհանները կփոխարինվեն նորով:

Իսկ ահա մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Վարդանյանը շնորհակալ է նախաձեռնության հեղինակներին՝ բուժաշխատողներին ոգեւորելու, գնահատելու համար:

Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան




Լրահոս